Home
(Move to ...)
Home :)
Facebook
Official website
Youtube Channel
▼
Սիրուշոն Նոր տարին կդիմավորի Երեւանում՝ հարազատների
հետ. “Մի քանի անգամ Ամանորն անցկացրել եմ արտերկրում, բայց փորձում եմ տոներին Երեւանում
լինել”: Ինչպես նշել է երգչուհին , մինչ զարդարելն էլ գիտի ` ինչպիսի տեսք կունենա իր տոնածառը . “ Միշտ վերջին պահին եմ դասավորում , կամ էլ մի մասը զարդարում , հետո վերադառնում ու շարունակում եմ կիսատ մնացած գործերս :) ”: Սիրուշոն պատմել է , որ նախորդ Ամանորին վատառողջ է եղել : “ Ամբողջ տունն ու տոնածառը զարդարել էի , բայց վերջին օրով այնպես հիվանդացա , որ Նոր տարվա գիշերն անկողնում եմ դիմավորել ”,- հիշել է նա ու ավելացրել , որ չնայած վատառողջ լինելուն ` տարին իր համար բարեհաջող է անցել . “ Այն կարծիքին չեմ , որ ինչպես դիմավորես տարին , այդպես էլ կանցնի . տարվա ընթացքում շատ հաճելի դեպքեր են եղել , որոնք ինձ համար յուրովի հետաքրքիր էին ու հաճելի ”: Ձմեռ պապիկից երգչուհին հարազատների համար առողջություն է ցանկանում , իր համար էլ դրական լիցքեր ու լավ տրամադրություն . “ Թող բոլորի սկսած գործերը հաջողություն ունենան , եւ թող Ձմեռ պապիկի բերած հրաշքը հարատեւ լինի ողջ տարվա ընթացքում ”: “
Ավելի լավ չեմ կարողանա ”. Սիրուշո - Ամանորյա ուտեստների պատրաստման , ձեւավորման հարցում Սիրուշոն իր տարբերակն ունի . “ Ես օգտվում եմ մյուսների պատրաստածներից , համտեսում , հիանում եւ գիտեմ , որ ավելի լավ չեմ կարողանա պատրաստել :) ”: Ի դեպ , Նոր տարուց ու Սուրբ Ծննդից հետո՝ հունվարի 7- ին , երգչուհին ամանորյա տրամադրությամբ նշում է իր ծննդյան տարեդարձը . “ Ստացվել է այնպես , որ ծննդյանս օրը տոների շարունակությունն է , որը հյուրերիս հետ եմ անցկացնում : Հաճախ մեծ խնջույք ենք կազմակերպում , ընկերների հետ ուրախանում , քեֆ անում : Փորձում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել , որ հյուրերս մոռանան՝ ում ծնունդն էր , ինչի համար էին հավաքվել ” : Սիրուշոն 2012- ի հետ կապված նոր ծրագրեր ունի , որոնց արդյունքը հույս ունի տեսնել տարվա ավարտին , իսկ թե երեւանյան մենահամերգը կլինի այդ անելիքների մեջ , դեռ հստակ չգիտի . “ Չեմ կարող հենց այնպես վերաբերվել մենահամերգին , չեմ ուզում ուղղակի անելու համար անել , պետք է լավ պատրաստվեմ ”: