Thursday, January 19, 2012

Sirushon Evratesil 2012-um


Facenook-ում Սիրուշոյի բոլոր անդավաճան երկրպագուները շարունակ գրում են ,որ ցանկանում
են որպեսզի Սիորշոն ներկայացնի Հայաստանը եվրատեսիլ 2012-ում, որը իդեպ տեղի է ունենալու Բաքվում և որին Հայաստանի մասնակցությունը դեռ վերջնական որոշված չէ:
Մենք բոլորս շատ ենք ցանկանում որ Սիրուշոն մեկնի Բաքու և Ադրբեջանում ներկայացնի մեր հայ երգը իր անզուգական կատարմամբ: Եթե դու էլ ես ցանկանում Սիրուշոյին տեսնել Բաքվի եվրատեսիլյան բեմում ապա միացիր մեզ http://www.facebook.com/SirushoEurovision -ում եվ տուր քո like-ն Սիրուշոյի համար. նշեմ որ էջի հեղինակը Սիրուշոյի մեծ երկրպագուներից մեկն է` Արտյոմ Կարապետյանը ,որին ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իր այդ մեծ աշխատանքի համար:
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ...

Monday, January 16, 2012

NICE PIC..SIRUSHO)))


This was me a few days ago.And now im wrapped in coats and scarves and gloves!

''Design Deluxe'' Christmas Edition-COVER..part 2







Photos by Artashes Martirosyan

Sunday, January 15, 2012

photo of ARARAT by SIRUSHO:))))



I had taken this picure a few days ago from the airplane.So photo of Ararat by
Sirusho:) - ayspes er grel Sirushon facebookyan ir official ejum

Thursday, January 12, 2012

Համացանցում հայտնվել է Սիրուշոյի տեսահոլովակի թուրքական նմանակը


“I Like It” Սիրուշոյի հիթային նոր երգի տեսահոլովակը համացանցում հայտնվեց 11.11.11-ին` նախորդ տարվա նոյեմբերին: “Facebook”-ի հայ օգտատերերը “հայտնաբերել” են Սիրուշոյի “I Like It” տեսահոլովակի թուրքական նմանակը. ըստ Լառայի “Yolla” տեսահոլովակի թվագրության` այն համացանցում տարածվել է 2010-ի դեկտեմբերին: Այս թեման այժմ ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցում:
“Ֆեյսբուքյան” այս քննարկումներին մասնակցող որոշ օգտատերեր էլ որոշակի նմանություններ են տեսնում վերոնշյալ տեսահոլովակում Սիրուշոյի կերպարի եւ արտասահմանյան մի քանի երգիչների կերպարների միջեւ:   
 Թեմայի շուրջ զրուցել է Սիրուշոյի հետ, որը հիմա գտնվում է արտասահմանում: Ներկայացնում ենք երգչուհու` “կրկնօրինակելու” հետ կապված մեկնաբանությունները:  
Նշենք, որ երկրպագուների կողմից սիրված “I Like It”-ի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ժոռ Մելոյանը: Մոտ երկու ամսում “I Like It”-ը Սիրուշոյի “Youtube”-ի էջում գրանցել է 585 668 դիտում, ինչը բավական բարձր ցուցանիշ է հայկական շոու-բիզնեսի պարագայում:
“Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ կարեւորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, եւ կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետեւում ես այդ տենդենցներին: Դա իմ գործի մասն է կազմում, որովհետեւ ես եմ զբաղվում իմ հագուստով, տեսահոլովակներով եւ այլ շատ բաներով: Մերի Ստեփանյանն էլ այս դեպքում օգնել է իրականացնել իմ մտքերը: Ինձ հետ կապված ամեն ինչ, որ տեսնում եք, իմ մտքերն են”,- ասել է Սիրուշոն: 
Իսկ տեսահոլովակների նմանության հարցին երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ: Օրինակ, Բեյոնսեն մի բան անում է, հետո նույնը տեսնում ենք Ռիհաննայի դեպքում, բայց դա չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է:  Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է”:
“Երբ մեր տեսահոլովակը մոնտաժային փուլում էր, նկարներն էլ գցված էին ինտերնետում, Բեյոնսեն նորը թողարկեց, որտեղ նմանատիպ գլխարկ է կրում: Ուղղակի արտասահմանում բոլորն այլ տեմպերով են աշխատում, շատ ավելի կարճ ժամանակահատվածում են թողարկում: Ես համոզված եմ նաեւ, որ եթե փնտրեք, էլի հարյուրավոր տեսահոլովակներ կգտնեք օդանավի վրա, առջեւում, ետեւում նկարահանված: Հետաքրքիր է` ո՞ւմ էր հետաքրքիր թուրքական տեսահոլովակներ դիտել, անհասկանալի է”,- հավելել է Սիրուշոն:



“Տարօրինակ ինչ-որ բաներ կան, որ ես չեմ էլ հասկանում: Յոթ տարեկանից երգում եմ: Փառք Աստծո, իմ հպարտություններից մեկն է նաեւ, որ անընդհատ ինչ-որ մտքեր ունեմ, որոնք կարող եմ արդար խղճով հանդիսատեսին ներկայացնել, առավել եւս, որ տեսնում եմ` իմ ելույթներից, տեսահոլովակներից հետո ինչքան բաներ են կրկնօրինակում Հայաստանում, դրան էլ շատ նորմալ եմ նայում: Երբեք չեմ ցանկացել, օրինակ, լինել Լեդի Գագան, որովհետեւ դա հիմա ժամանակակից է: Տենդենցին հետեւելն ուրիշ բան է. քայլում ես ժամանակի հետ` չկորցնելով քո ինքնուրույնությունը: Ես երբեք չեմ ցանկանա կորցնել իմ ինքնուրույնությունը, անգամ եթե դա ինչ-որ մեկի համար վատը լինի, կարեւորը գիտեմ, որ դա իմն է”,- նշել է երգչուհին: 
Սիրուշոն  ասել է` շուտով Հայաստան կվերադառնա ու կսկսի իրականացնել իր նոր մտահղացումները. “Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չեն կասկածում իմ աշխատանքին, ովքեր չեն կորցնում իրենց սթափությունը”:

Sunday, January 8, 2012

FROM SIRUSHO FAN ..TEREZA DAVTYAN


TEREZA BRAVOOO...DU ISKAKAN FAN ES U ETE LAVAGUYN FAN MRCANAK LINER MENQ AYN QEZ KHANDZNEINQ DU PAYLUM ES MISHT....AMEN ANGAM INCH VOR YURAHATUK KERPOV

EUROSTAR AWARD 2011 FULL RESULTS

BRAVOOOO SIRUSHON 2-RD TEXUM E CHNAYAC ARJANI E ARAJININ..

Friday, January 6, 2012

HAPPY BIRTHDAY SIRUSHOOOOO!!

AYSOR SIRUSHOYI CNNDYAN ORN E...EV BOLOR SIRUSHOYI FANER@ SHAT URAX EN..BAZMATIV SHNORHAVORANQNER EN GREL SIRUSHOYI OFFICIAL FACEBOOKYAN EJUM..NA AYSOR KNSHI IR 25 AMYAK@..