Monday, December 17, 2012

THANK YOU !



Հագուստների հեղինակը ինքս եմ: Ստեղծելիս ցանկանում էի զուգահեռներ անցկացնել ժամանակակից նորաձևության և ազգային հագուստի մեջ: Ազգայինը հնարավորինս գրագետ ներկայացնելու համար սկսեցի ուսումնասիրել տարազը: Առաջին հանդիպումը կայացավ շատ հաճելի մի
 կնոջ հետ` տարազագետ Սվետլանա Պողոսյանի, իմ անթիվ հարցերով փորձեցի գտնել հետաքրքրող պատասխաններ, նշանակություններ, պատմություն, տարածաշրջանային տարբերություններ, ձեռք բերեցի գրքեր, այցելեցի թանգարաններ:
Սարդարապատի թանգարանում գտա առաջին հագուստիս ոգեշնչման աղբյուրը, որն ուղիղ առնչություն ունի երգիս հետ՝ գոմշապահի հագուստը:
Ինձ հիացրել էր Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցու գեղեցկությունը և հասկացա, որ տեսահոլովակս հենց այստեղ պետք է սկսվի. այն իր մեջ մեծ խորհուրդ ունի...

Շնորհակալ եմ ողջ աշխատանքային կազմին - ինձ շատ հարազատ դարձած մարդիկ ում հետ միասին մեր առջև դնում ենք անհնարին թվացող խնդիրներ և այդ խնդիրների լուծման ճանապարհն անցնում ենք պատրաստակամ, միասին և իրար հանդեպ մեծ հարգանքով ու նվիրումով:
Ավետ Բարսեղյան, Արևիկ Ուդումյան, Ժոր Մելոյան, Սուրեն Թադևոսյան, Կարեն Մելքումյան, Ագա Քանքանյան, Սեդրակ Ղամբարյան,Արկադի Սարկիսյան, Լուսիկ Ագուլեց, Սվետլանա Պողոսյան, Հասմիկ Ղուլյան, Մերի Ստեփանյան, Գուստավո Սելիս, Ախմադ Կուդաեվ, Նորայր Գալստյան, Կարեն Գևորգյան, Քրիստինա Հովակիմյան, Գուրգեն Մարգարյան, Աշոտ Սարգսյան...Բոլորին-բոլորին!!!!




Sunday, December 9, 2012

Komitas ''Lorva Gutanerg''



Իսկ հիմա ամենակարևորը. այն ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը,որի մեջ մեկ ակնթարթում լսեցի և տեսա այն ամենը, ինչ ձեզ կներկայացնեմ մոտ
օրերս: Այս ամենը մեկ անվան և երգի շուրջ` ԿՈՄԻՏԱՍ <<Լոռվա Գութաներգ>>: Ձեզ հետ կիսում եմ Գութաներգը հենց Կոմիտասի ձայնով: Իսկ իմ երգը, որն առաջին անգամ կհնչի դեկտեմբերի 10-ին կոչվում է...<<ՊռեԳոմեշ>>!!!!