Wednesday, October 31, 2012

New video clip ..soon !!!


Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել, որի մասին NEWS.am STYLE - ին պատմել է երգչուհու դիմահարդար Ագա Քանքանյանը։ Ըստ նրա, տեսահոլովակը բացառիկ է, քանի որ Սիրուշոն ինքը նույնպես բացառիկ է իր իմիջով եւ աշատանքի ոճով։ Թե ի՞նչպիսին է եղել դիմահարդարումը, Ագան չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ այն ևս առանձնահատուկ է ստացվել, քանի որ տեսահոլովակում ներկայացված է մի քանի կերպար, 
որոնք ինքը չակերտներից չի հանի՝ հանդիսատեսին հետաքրքրության մեջ պահելու համար։

Ինչ վերաբերում է Սիրուշոյի հետ աշխատելուն, ապա դիմահարդարը մեծ հաճույք է ստանում դրանից. այն լուրջ ստեղծագործական աշխատանք է դառնում։ Ագան համարում է, որ Սիրուշոն բոլորից հինգ քայլ առաջ է մտածում եւ չի ընդօրինակում ոչ մեկին։

Ագա Քանքանյանը հավելեց, որ տեսահոլովակն ամենայն հավանականությամբ եթերում կլինի դեկտեմբերին։


Monday, October 29, 2012

Sunday, October 21, 2012

Սիրուշոն, Ռիվասը, Զառան, Մելաձեն, Բիլանը, Կոբզոնը եւ ուրիշներ համատեղ համերգ կտան

Ռուսաստանում Ազգային միասնության տոնի նախօրեին` նոյեմբերի 3-ին, Մոսկվայի “Լուժնիկի” ստադիոնում տեղի կունենա բազմազգ ֆորում եւ տոնական մեծ համերգ, որի շրջանակում հանդես կգան ռուսաստանյան էստրադայի արտիստները եւ ոչ միայն:): 
Ելույթ են ունենալու Սիրուշոն, Եվա Ռիվասը, Զառան, Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Սերովը, “Լյուբե” խումբը, Վալերի Մելաձեն, Դիմա Բիլանը, Դմիտրի Կոլդունը, Դաթոն, Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսոն ու այլք:
Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունը, Ռուսաստանի երիտասարդական եւ մանկական միավորումների ազգային խորհուրդը, Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսն ու այլ միություններ: Միջոցառմանը հրավիրված են 100 հազարից ավելի հյուրեր: 

Wednesday, October 17, 2012

30 ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՀԱՅԵՐ 2012:


Սկսվել է «30 Ամենացանկալի հայերը» նախագծի 2-րդ փուլի քվեարկությունը:Քվեարկում ենք Սիրուշոյի և Արևիկ Ուդումյանի օգտին:Եղեք ակտիվ:))

Oh and keep smiling ;)


:)


Monday, October 15, 2012

Sirusho - Mez vochinch chi bajani / Մեզ ոչինչ չի բաժանի

Սիրուշոյի և Վարդուհի Վարդանյանի մասին մտերմության մասին բազմիցս է խոսվել: Սակայն վաղամեռիկ երգչուհու ծննդյան կապակցությամբ խնդրեցինք Սիրուշոյին պատմել ամենամտերիմ ընկերուհու` Վարդուհու ամենատպավորիչ ծննդյան տոնի մասին: Սիրուշոն սկզբում մերժեց մեր խնդրանքը` ասելով, որ իր համար դա շատ ցավոտ ու անձնական թեմա է, որին անդրադառնալ չի ցանկանում: 
Սակայն, երբ երգչուհուն ասացինք, որ Վարդուհու հիշատակը վառ և
 կենդանի պահելու համար ենք ցանկանում այս անդրադարձն անել, Սիրուշոն մեզ պատասխանեց հետևայլը, որը ներկայացնում ենք առանց կրճատման:

«Ես այս թեմայի շուրջ չեմ խոսում, որովհետև այն շատ անձնական և խորն է, սակայն «Ե±ս Yes!» ամսագրին չէի ցանկանա մերժել, քանի որ ես և Վարդուհին միասին վերջին հարցազրույցը տվել ենք հենց ձեր ամսագրին` դեպքից մի քանի օր առաջ: Հենց այդ օրերին այն լույս տեսավ: Նյութը պատմում էր իմ և Վարդուհու մտերմության մասին, որը պարզապես ընկերություն չէր. դա մի ուրիշ կապվածություն էր: Իմ կյանքի միակ հարցազրույցն էր, որի ամբողջ ընթացքում լրագրողի հետ ծիծաղել ենք, քանի որ պատմում էի իմ և Վարդուհու արկածների մասին, որոնք մեզնից անբաժան էին, հյուրախաղերի, համերգների և մեր առօրյայի մասին, որը միշտ լցված էր կատակներով և ծիծաղով: Ի դեպ, մեզ առանձին-առանձին էին կանչել հարցազրույցի, որպեսզի մեկս մյուսի պատասխանները չիմանանք:

Այդ ցավալի դեպքից հետո մի քանի օր էր անցել, երբ մի տեղ նկատեցի ամսագիրը, ուժերս հավաքելով սկսեցի կարդալ նյութը տարբեր պատմություններ էինք պատմել` հետաքրքիր և ծիծաղաշարժ: Մի բան կար, որ իրարից անկախ երկուսս էլ նույնն էիք ասել. «Այնքան հարազատ ենք, որ կարծես ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱԺԱՆԻ»: Այդպես ծնվեց իմ երգը կամ աղոթքը, որովհետև ինձ համար այն ավելին է, քան երգը: Այդ երգի հետ կապված ամեն ինչ շատ իրական է: Տեսահոլովակում ինձ վրա կան ծածանվող կտորներ և ամբողջ ընթացքում կա սլացող մի մեքենա: Տեսահոլովակի վերջում այդ կտորներից մեկն ինձնից պոկվում և գնում է այդ մեքենայի հետ… Նա իսկապես իմ հոգուց մի մեծ «կտոր» տարավ իր հետ»:



Friday, October 5, 2012

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ Սիրուշոն շնորհակալ է իր երկրպագուներին


Սիրված երգչուհի Սիրուշոյի նկատմամբ երկրպագուների և առհասարակ հասարակության ուշադրությունը միշտ մեծ է եղել: Որքան սիրել են նրա երգերը, կատարումները, այդքան էլ բամբասանքներ են հյուսվել նրա անվան շուրջ: Ճանաչված մարդ լինելով հանդերձ` չի՞ խանգարում արդյոք նրան հասարակության կողմից այդչափ ուշադրությունը:
«Փորձում եմ այդ ուշադրության գերին չդառնալ: Շատ ուրախանում եմ, որ իմ կողմից արված քայլերը այդքան մեծ արձագանք են ունենում, բայց փորձում եմ դրանցից կախվածություն չունենալ ու ոչինչ չանել հատուկ ուշադրություն գրավելու համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Սիրուշոն:
Անդրադառնալով իր մասին տարածվող բամբասանքներին, Սիրուշոն ասել է. «Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին:
Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին»: 168.am