Friday, March 22, 2013

Rehearsal #TheVoice>


SIRUSHO & DORIANS “Together on one stage”/«Միասին մեկ բեմում»


Deem Communications-ը սիրով ներկայացնում է «Սիրուշո և Dorians. միասին մեկ բեմում» համերգը, որը կկայանա ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Համերգային ծրագրի շրջանակում կհամադրվեն ռոք և փոփ ոճերը, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: 
Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով:

Տոմսերը կարող եք ձեռք բերել մարտի 20-ից հետո, Երևանի բոլոր տոմսարկղերում:
Տեղեկությունների համար ՝ 094 443336, 060 547211
-----
Deem Communications is happy to present SIRUSHO & DORIANS, live Together on One Stage.
This unique, mixed-genre concert will take place on April 6, at 19:00 at Karen Demirchyan Sports and Concerts Complex (large hall). The program includes rock and pop styles, as well as Armenian rhythms. It will also be accompanied by dancers and a dynamic light show.

Tickets will be available after March 20.
For more information: 094 443336, 060 547211

Wednesday, March 20, 2013

MARCH 30 !!!! BIG concert in LEBANON !! Featuring Alexandra Stan (SAXOBEAT) and SIRUSHO.

ՄԱՐՏԻ 30-ին մեծ համերգ Լիբանանում: Սիրուշո և Ալեքսանդրա Ստան (Սաքսոբիթ) !! 
For more details and tickets please call 009611999666 VIRGIN Megastores

#Rehearsal


Sirusho - Not my dog



Friday, March 15, 2013

End of day at the studio...E.T. Go home:



April 6 Առավոտյան տեղի ունեցավ մամլո ասուլիս:Երկրպագուներիս վաղուց էի խոստացել ելույթ Հայաստանում: :))Ապրիլի 6-ին կունենանք մեծ համերգ Մարզահամերգային Համալիրում Դորիանս խմբի հետ միասին: April 6 !!! Big concert together with Dorians!!



Dorians-ը եւ Սիրուշոն համատեղ համերգ կտան

Վերջապես բացահայտվել է Dorians-ի եւ Սիրուշոյի առեղծվածային հոլովակի գաղտնիքը. ապրիլի 6-ին երգչուհին եւ ռոք-խումբը “Միասին մեկ բեմում” խորագրով համերգ կտան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են արտիստներն ու համերգի կազմակերպիչ “Deem Communications”-ը:
Գոռ Սուջյանն ասել է, որ “Dorians”-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ. “Այս համերգը պետք չէ կապել գալիք “Եվրատեսիլ”-ի հետ: Մենք ուղղակի ցանկանում ենք մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ կմատուցվեն”:






Սիրուշոն եւս նշել է` շատ ուրախ է մասնակցել կազմակերպված համերգին, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն է ունենում հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, որին հասցրել է շատ կարոտել.“Այս համերգը մեծ իրադարձություն է մեզ համար”:

Right now. Press Conference - Sirusho/Dorians @sirushoofficial #dorians #sirushoteam #music #pop# #rock #folk #armenia


Fotoshoot for "IQ"! Cameras everywhere! :)


Monday, March 11, 2013

GOOD NEWS!!!!!:)))))))

Երբ սկսեցի աշխատել <<ՊռեԳոմեշ>>-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էի դրել իմ առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստիս, դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում:
Աշխատանքս իզուր չէր, քանի որ <<ՊռեԳոմեշ>>-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն:
Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:
Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են և որևէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել:
Հավաքածուի առաջին նմուշները հնարավոր կլինի ձեռք բերել մոտ օրերս:

Friday, March 8, 2013

Happy MarcH 8 SIRUSHOOOO !!!!!


Քո մեծ սրտին ուրախություն միշտ լինի,
Քո աշխարհը թող լիությամբ միշտ լցվի,
Քո կյանքի մեջ երջանկություն միշտ լինի ,
Քո աչքերում միայն աստղեր թող փայլեն,
Քո ճամփեքին կարմիր վարդեր թող Ծաղկեն,
Քո սրտի մեջ անուհուն սիրո կրակներ վառվեն,
Քո ընտանիքում պայծառ օրեր թող լինեն