Sunday, June 30, 2013

PreGomesh collection by Sirusho







Art director - Manuk Aleksanyan
Style - Inna Ezar
Photographer - Karen Khontyan
Make-up artist - Liana Ayvazyan
Cover Face - Anna Grigoryan
Model - Janik Simonyan
Hairstyle - Armine Manukyan (Jon Ric beauty & Spa salon)
Support - Dalma Garden mall & TopShop store

Thursday, June 27, 2013

Հայտնի ուզբեկ երգչուհին գողացել և կատարում է Սիրուշոյի Պռեգոմեշ երգը:



Համացանցում հայտնվել է հայտնի ուզբեկ երգչուհի Դուրդոնա Գարուհի տեսահոլովակը, որտեղ նա կատարում է Սիրուշոյի Պռեգոմեշ երգի ուզբեկերեն տարբերակը: Հիշեցնեմ, որ նմանօրինակ գրագողության դեպքերը հազվադեպ չեն և որպես կանոն մեծ աղմուկ են բարձրացնում: Վստահ եմ երգչուհին ներողություն կխնդրի առանց Սիրուշոյի թույլտվության նրա երգը փոփոխելու համար:
Իսկ այս փաստը ևս մեկ անգամ փաստում է, որ Սիրուշոին լսում և գնահատում է աշխարհր:

7 AM flight...After a crazy night with friends in Greece


Saturday, June 8, 2013

Կեղծում են Սիրուշոյի “PreGomesh” հավաքածուն



Շուկայում հայտնվել են Սիրուշոյի “PreGomesh” զարդերի եւ աքսեսուարների կեղծված տարբերակները: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանը: Հիշեցնենք, որ հավաքածուն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է ապրիլի 6-ին` “Dorians”-ի հետ համատեղ համերգի շրջանակում: 
Դեռ չէինք հասցրել հանձնել խանութներին, երբ տեղեկություն ստացանք, որ Սիրուշոյի հավաքածուի անվան տակ մարդկանց զանգահարում ու առաջարկում են գնել զարդեր, այն էլ` ավելի բարձր գներով”,-պատմել է նա:
Երգչուհու մենեջերը նաեւ հետեւյալն է նշել.“Հավաքածուն խանութներից հետ ենք վերցրել, եւ մասնագետները դրանց վրա լազերով SP(Sirusho Pregomesh) տառերն են դաջել, որոնք անզեն աչքով տեսանելի են զարդերի հակառակ կողմում”:
Նշենք, որ Սիրուշոյի “PreGomesh” արծաթյա զարդերի հավաքածուն ներառում է մատանիներ, թեւնոց, մետաղադրամներով ճակատնոց, արծաթի ու կաշվի համադրությամբ գոտի, շարֆեր, շապիկներ, բջջային հեռախոսի պատյաններ եւ այլն:
Արեւիկ Ուդումյանի խոսքով` զարդերը պահանջարկ ունեն. պարբերաբար ավելանում է պատվերների քանակը.“Մեծ հետաքրքրություն կա նաեւ սփյուռքահայերի կողմից: Կարծում եմ` “PreGomesh”-ը որոշ ժամանակ հետո հասանելի կլինի ու կվաճառվի նաեւ Հայաստանից դուրս”: