Friday, March 30, 2012

Armenian Pulse Music Awards! 2012

With a total of 4,125 votes, Sirusho is the Winner of Best Female Artist at the 2012 Armenian Pulse Music Awards! Congratulations!
Այս մմրցանակը մեզ համար անսպասելի չէր: Շնորհավորում եմ մեր սիրելի Սիրուշոյին և նրա բոլոր հավատարիմ երկրպագուներին,բայց միևնույն ե նա ավելիին եր արժանի:

Tuesday, March 27, 2012

Eurovision Armenia

Eurovision Arm,,, cucanishnery,,,
1. Sirusho- 3.231.627(ditum,, havanel e 6132m. chi havanel 795)
2.Emmy-361.937 (ditum,, havanel e 812m. chi havanel 811m)
3.Andre-87711 (ditum,, havanel e 337m. chi havanel 45m)
4.Eva Rivas- 81854 (ditum,, havanel e 103m. chi havanel 42m)
5.Hayko-53809 (ditum,, havanel e 234m. chi havanel 22m) 
6.Inga Anush Arshakyanner- 4689(ditum, ???????)

Tuesday, March 13, 2012

ՀՇԲ-ն ըստ Արգամ Ուստյանի


-Բարև Արգամ : Արդեն շատերին է հայտնի քո բլոգը www.argamblog.com - ը : Ունես շատ հետաքրքիր բլոգ , որը միշտ թարմ նորություններ է ներկայացնում : Մինչ բուն թեմային անցնելը պատմիր մի փոքր քո մասին, ինչպե՞ս  որոշեցիր ունենալ քո պաշտոնական բլոգը :
- Բարի օր, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, արտահայտած կարծիքի համար:  Ես սովորում եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսում, սովորելուն զուգահեռ աշխատում եմ որպես հեռուստառադիոհաղորդավար, ռադիոյի եթերում արդեն մի քանի ամիս է ինչ եթեր է հեռարձակվում մի հաղորդավար, որը կոչվում է ` «Արգամ Ուստյանի բլոգը ներկայացնում է» : Հաղորդման շրջանակներում ռադիոլսողներին տեղյակ եմ պահում բլոգի ամենասենսացիոն և աղմկահարույց նորություններին: Այժմ արդեն նկարահանման աշխատանքներ են տարվում հեռուստաընկերության համար: Շուտով եթեր կհեռարձակվի իմ հեղինակային հաղորդաշարը, որը կվարեմ տաղանդավոր հաղորդավարուհի ` Նառա Եսայանի հետ միասին: Այս պահին մի փոքր պատմեմ բլոգի մասին: Ուղիղ 1 տարի առաջ իմ կողմից բացվեց իմ ներկայիս` www.argamblog.com զուտ բարեգործական նպատակով: Այժմ բլոգում շոշափում եմ տարբեր թեմաներ` շոուբիզնեսից մինչ բժշկություն:
-Թեման ՀՇԲ-ն է:
-Ի՞նչ կարծիքի ես այսօրվա ՀՇԲ-ի մասին:
- Տվյալ պարագայում պետք է նշեմ, որ վիճակը իրոք շատ ծանր է: Շատ մարդիկ աշխատելով այդ ասպարեզում մեկը մյուսին խանգարելով կարծես թե փորձում է իր տեղն ամրապնդել և ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: Ամեն դեպքում ունենք լավ ներկայացուցիչներ: Եթե խոսքը գնում է երգարվեստի մասին, ապա պետք է ասեմ, որ կան և տաղանդավոր և անտաղանդ երգիչ-երգչուհիներ: Չգիտեմ այսօր պետք է մաղել այդ ասպարեզը, սակայն գիտակցում եմ, որ դա գրեթե անհնարին է, որովհետև ֆինանսական կարողություններով հարուստները Հայաստնում դեռ չեն ուզում զիջել իրենց տեղերը տաղանդավորներին: Դրա համար էլ այսօր որակյալ երաժշտության փոխարեն շատ հաճախ լսում ենք գոռոցներ ու սրտաճզմլիկ երգեր:
-Ըստ քեզ ի՞նչն է պակասում մեր ՀՇԲ-ին :
- Հզոր վոկալային տվյալներ ունեցող երգիչների պակաս հաստատ կա հայկական շոուբիզնեսում:
-Ի՞նչու է հայ երիտասարդությունը նախնտրում լսել ավելի շատ արտասահմանյան երաժշտություն ոչ թե հայկական:
- Ինձ թվում է այդ վիճակը գերակշռում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:  
-Ի՞նչ ես կարծում ճիշտ էր այն,որ Հայաստանը որոշեց չմասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին ,որը այս տարի պետք է տեղի ունենա 2011 թվականին Եվրատեսիլում հաղթած Ադրբեջանում:
- Հարցազրույցներին մեկի ժամանակ կարծիք էի արտահայտել, որ ճիշտ կլինի եթե Հայաստանը մասնակցի, պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել: Ամեն դեպքում եթե ընդունվեց մրցույթին չմասնակցելու որոշումը, ապա եկեք այդ հարցը այլևս աննպատակ չքքնարկենք, ուղղակի ընդունենք և հուսանք, որ դա ճիշտ ընտրություն էր: Ես համամիտ եմ շատերի կողմից հնչեցված կարծիքի հետ, որ ամենասկզբից պետք էր հրաժարվել մասնակցել մրցույթին և կրքերը այս աստիճան չբորբոքեին:
Շնորհակալություն Արգամ հետաքրքիր զրույցի համար :

Sunday, March 11, 2012

Sirusho, Lilit Hovhannisyan and Qristine Pepelyan

Karces nuyn dzeragrov nkarvac lini ev nuyn lusankarchi koxmic shat hetaqrqir e guce ete mi poqr el xoranayi shat urish ergich ergchuhineri photoner el gtnei nman vochov.

Friday, March 9, 2012

Արևիկ Ուդումյան !!!


Գրեթե բոլոր Սիրուշոյի երկրպագուները գիտեն, որ Արևիկ Ուդումյանը հանդիսանում է Սիրուշոյի մենեջերը և Sirusho production-ի տնօրենը և Սիրուշոյի հետ կապված գրեթե բոլոր հարցերով զբաղվում է նա, բայց վերջերս շատ շատերն են Սիրուշոյի երկրպագուներից ինձ հարցնում Արևիկը երբևէ քո գրած հաղորդագրություններին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է? : Հիմա ես կպատասխանեմ այդ հարցին – ՈՉ , չի պատասխանել ու դժվար թե պատասխանի , այն էլ նրան դիմում ենք միայն Սիրուշոյին վերաբերվող հարցերով ,իսկ նա նույնիսկ մի տառ անգամ դժվարանում է պատասխանել: Իհարկե կներես Արևիկ ջան եթե ինչ-որ վիրավորական բան ասեցի բայց սա իրականությունն  է ինչքան էլ զբաղված լինես դա քո աշխատանքն է ու դու պետք է պատասխանես Սիրուշոյին վերաբերվող բոլոր լավ ու վատ հարցերին համենայնդեպս մենք այնպիսի հարցեր չենք տալիս, որոնց պատասխանը դու չիմանաս կամ չկարողանաս պատասխանել: