-Բարև Արգամ : Արդեն շատերին է հայտնի քո բլոգը www.argamblog.com
- ը : Ունես շատ հետաքրքիր բլոգ , որը միշտ թարմ
նորություններ է ներկայացնում : Մինչ բուն թեմային անցնելը պատմիր մի փոքր քո
մասին, ինչպե՞ս որոշեցիր ունենալ քո
պաշտոնական բլոգը :
- Բարի օր, նախ ուզում եմ
շնորհակալություն հայտնել Ձեզ, արտահայտած կարծիքի համար: Ես սովորում եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական
համալսարանի 3-րդ կուրսում, սովորելուն զուգահեռ աշխատում եմ որպես հեռուստառադիոհաղորդավար,
ռադիոյի եթերում արդեն մի քանի ամիս է ինչ եթեր է հեռարձակվում մի հաղորդավար, որը կոչվում է ` «Արգամ Ուստյանի բլոգը ներկայացնում
է» : Հաղորդման շրջանակներում ռադիոլսողներին տեղյակ եմ պահում բլոգի ամենասենսացիոն
և աղմկահարույց նորություններին: Այժմ արդեն նկարահանման աշխատանքներ են տարվում հեռուստաընկերության
համար: Շուտով եթեր կհեռարձակվի իմ հեղինակային հաղորդաշարը, որը կվարեմ տաղանդավոր
հաղորդավարուհի ` Նառա Եսայանի հետ միասին: Այս պահին մի փոքր պատմեմ բլոգի մասին:
Ուղիղ 1 տարի առաջ իմ կողմից բացվեց իմ ներկայիս` www.argamblog.com-ը զուտ բարեգործական նպատակով:
Այժմ բլոգում շոշափում եմ տարբեր թեմաներ` շոուբիզնեսից մինչ բժշկություն:
-Թեման ՀՇԲ-ն է:
-Ի՞նչ կարծիքի ես այսօրվա ՀՇԲ-ի մասին:
- Տվյալ պարագայում
պետք է նշեմ, որ վիճակը իրոք շատ ծանր է: Շատ մարդիկ աշխատելով այդ ասպարեզում
մեկը մյուսին խանգարելով կարծես թե փորձում է իր տեղն ամրապնդել և ավելի մեծ
ճանաչում ձեռք բերել: Ամեն դեպքում ունենք լավ ներկայացուցիչներ: Եթե խոսքը գնում
է երգարվեստի մասին, ապա պետք է ասեմ, որ կան և տաղանդավոր և անտաղանդ
երգիչ-երգչուհիներ: Չգիտեմ այսօր պետք է մաղել այդ ասպարեզը, սակայն գիտակցում եմ,
որ դա գրեթե անհնարին է, որովհետև ֆինանսական կարողություններով հարուստները
Հայաստնում դեռ չեն ուզում զիջել իրենց տեղերը տաղանդավորներին: Դրա համար էլ այսօր
որակյալ երաժշտության փոխարեն շատ հաճախ լսում ենք գոռոցներ ու սրտաճզմլիկ երգեր:
-Ըստ քեզ ի՞նչն է պակասում մեր ՀՇԲ-ին :
- Հզոր վոկալային
տվյալներ ունեցող երգիչների պակաս հաստատ կա հայկական շոուբիզնեսում:
-Ի՞նչու է հայ երիտասարդությունը նախնտրում լսել
ավելի շատ արտասահմանյան երաժշտություն ոչ թե հայկական:
- Ինձ թվում է այդ
վիճակը գերակշռում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:
-Ի՞նչ ես կարծում ճիշտ էր այն,որ Հայաստանը
որոշեց չմասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին ,որը այս տարի պետք է տեղի ունենա
2011 թվականին Եվրատեսիլում հաղթած Ադրբեջանում:
- Հարցազրույցներին
մեկի ժամանակ կարծիք էի արտահայտել, որ ճիշտ կլինի եթե Հայաստանը մասնակցի, պետք
չէ ամեն ինչ քաղաքականացնել: Ամեն դեպքում եթե ընդունվեց մրցույթին չմասնակցելու
որոշումը, ապա եկեք այդ հարցը այլևս աննպատակ չքքնարկենք, ուղղակի ընդունենք և
հուսանք, որ դա ճիշտ ընտրություն էր: Ես համամիտ եմ շատերի կողմից հնչեցված
կարծիքի հետ, որ ամենասկզբից պետք էր հրաժարվել մասնակցել մրցույթին և կրքերը այս
աստիճան չբորբոքեին:
Շնորհակալություն Արգամ հետաքրքիր զրույցի համար
:
No comments:
Post a Comment