Tuesday, March 18, 2014

Վերջապես՝ Սիրուշոն հղի է







Երգչուհի Սիրուշոյի եւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի առաջնեկին արդեն տարիներ շարունակ սպասում է ողջ հայությունը: Բազմաթիվ ասեկոսեներ եւ բամբասանքներ հնչեցին այս տարիներին՝ Սիրուշոյի անպտղության, մարդկանց բացասական աուրայի արդյունքի, նույնիսկ սուրոգատ մայրերին դիմելու մասին, սակայն այդ ամենին վերջ է դրվել: Երգչուհին հղի է:

Այդ մասին այսօր Bravo.am կայքի լրագրողը հարցրել է Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանին: Վերջինս պատասխանել է հետեւյալը. “Հարցը խիստ անձնական է: Մենք նման անձնական հարցերի չենք պատասխանում”:

Սակայն Araratnews.am-ին հաջողվեց կապ հաստատել Քոչարյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների հետ, որոնք եւ հաստատեցին երգչուհու հղիության փաստը: Երկրի ամենասպասված բալիկը լույս աշխարհ կգա ամռանը: