Դեռ չէինք հասցրել հանձնել խանութներին, երբ տեղեկություն ստացանք, որ Սիրուշոյի հավաքածուի անվան տակ մարդկանց զանգահարում ու առաջարկում են գնել զարդեր, այն էլ` ավելի բարձր գներով”,-պատմել է նա:
Երգչուհու մենեջերը նաեւ հետեւյալն է նշել.“Հավաքածուն խանութներից հետ ենք վերցրել, եւ մասնագետները դրանց վրա լազերով SP(Sirusho Pregomesh) տառերն են դաջել, որոնք անզեն աչքով տեսանելի են զարդերի հակառակ կողմում”:
Նշենք, որ Սիրուշոյի “PreGomesh” արծաթյա զարդերի հավաքածուն ներառում է մատանիներ, թեւնոց, մետաղադրամներով ճակատնոց, արծաթի ու կաշվի համադրությամբ գոտի, շարֆեր, շապիկներ, բջջային հեռախոսի պատյաններ եւ այլն:
Արեւիկ Ուդումյանի խոսքով` զարդերը պահանջարկ ունեն. պարբերաբար ավելանում է պատվերների քանակը.“Մեծ հետաքրքրություն կա նաեւ սփյուռքահայերի կողմից: Կարծում եմ` “PreGomesh”-ը որոշ ժամանակ հետո հասանելի կլինի ու կվաճառվի նաեւ Հայաստանից դուրս”:
No comments:
Post a Comment