Monday, October 15, 2012

Sirusho - Mez vochinch chi bajani / Մեզ ոչինչ չի բաժանի

Սիրուշոյի և Վարդուհի Վարդանյանի մասին մտերմության մասին բազմիցս է խոսվել: Սակայն վաղամեռիկ երգչուհու ծննդյան կապակցությամբ խնդրեցինք Սիրուշոյին պատմել ամենամտերիմ ընկերուհու` Վարդուհու ամենատպավորիչ ծննդյան տոնի մասին: Սիրուշոն սկզբում մերժեց մեր խնդրանքը` ասելով, որ իր համար դա շատ ցավոտ ու անձնական թեմա է, որին անդրադառնալ չի ցանկանում: 
Սակայն, երբ երգչուհուն ասացինք, որ Վարդուհու հիշատակը վառ և
 կենդանի պահելու համար ենք ցանկանում այս անդրադարձն անել, Սիրուշոն մեզ պատասխանեց հետևայլը, որը ներկայացնում ենք առանց կրճատման:

«Ես այս թեմայի շուրջ չեմ խոսում, որովհետև այն շատ անձնական և խորն է, սակայն «Ե±ս Yes!» ամսագրին չէի ցանկանա մերժել, քանի որ ես և Վարդուհին միասին վերջին հարցազրույցը տվել ենք հենց ձեր ամսագրին` դեպքից մի քանի օր առաջ: Հենց այդ օրերին այն լույս տեսավ: Նյութը պատմում էր իմ և Վարդուհու մտերմության մասին, որը պարզապես ընկերություն չէր. դա մի ուրիշ կապվածություն էր: Իմ կյանքի միակ հարցազրույցն էր, որի ամբողջ ընթացքում լրագրողի հետ ծիծաղել ենք, քանի որ պատմում էի իմ և Վարդուհու արկածների մասին, որոնք մեզնից անբաժան էին, հյուրախաղերի, համերգների և մեր առօրյայի մասին, որը միշտ լցված էր կատակներով և ծիծաղով: Ի դեպ, մեզ առանձին-առանձին էին կանչել հարցազրույցի, որպեսզի մեկս մյուսի պատասխանները չիմանանք:

Այդ ցավալի դեպքից հետո մի քանի օր էր անցել, երբ մի տեղ նկատեցի ամսագիրը, ուժերս հավաքելով սկսեցի կարդալ նյութը տարբեր պատմություններ էինք պատմել` հետաքրքիր և ծիծաղաշարժ: Մի բան կար, որ իրարից անկախ երկուսս էլ նույնն էիք ասել. «Այնքան հարազատ ենք, որ կարծես ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱԺԱՆԻ»: Այդպես ծնվեց իմ երգը կամ աղոթքը, որովհետև ինձ համար այն ավելին է, քան երգը: Այդ երգի հետ կապված ամեն ինչ շատ իրական է: Տեսահոլովակում ինձ վրա կան ծածանվող կտորներ և ամբողջ ընթացքում կա սլացող մի մեքենա: Տեսահոլովակի վերջում այդ կտորներից մեկն ինձնից պոկվում և գնում է այդ մեքենայի հետ… Նա իսկապես իմ հոգուց մի մեծ «կտոր» տարավ իր հետ»:



No comments:

Post a Comment