Friday, October 5, 2012

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ Սիրուշոն շնորհակալ է իր երկրպագուներին


Սիրված երգչուհի Սիրուշոյի նկատմամբ երկրպագուների և առհասարակ հասարակության ուշադրությունը միշտ մեծ է եղել: Որքան սիրել են նրա երգերը, կատարումները, այդքան էլ բամբասանքներ են հյուսվել նրա անվան շուրջ: Ճանաչված մարդ լինելով հանդերձ` չի՞ խանգարում արդյոք նրան հասարակության կողմից այդչափ ուշադրությունը:
«Փորձում եմ այդ ուշադրության գերին չդառնալ: Շատ ուրախանում եմ, որ իմ կողմից արված քայլերը այդքան մեծ արձագանք են ունենում, բայց փորձում եմ դրանցից կախվածություն չունենալ ու ոչինչ չանել հատուկ ուշադրություն գրավելու համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Սիրուշոն:
Անդրադառնալով իր մասին տարածվող բամբասանքներին, Սիրուշոն ասել է. «Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին:
Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին»: 168.am

No comments:

Post a Comment