Tuesday, August 23, 2011

Sirushoyi nor fotosharq@





Որքան էլ զբաղված է, նա միշտ ժամանակ գտնում է մեզ փոխանցելու իր նորությունները:
 Երգչուհին միաժամանակ մի քանի նորություն ունի. 

 -  վերաթողարկվել է <Շերամ> ձայնասկավառակը. այն իր բովանդակությամբ նույնն է, միայն արտաքին տեսքն ու ձևավորումն է այլ` թարմացված

 - DVD` տեսաձայնասկավառակի տեսքով թողարկվել և արդեն իսկ վաճառքում է SIRUshow հեռուստանախագիծը նվիրված հաջողակ երգչուհու գործունեության 15 ամյակին

- Սիրուշոյի և Ավետ Բարսեղյանի գրած ռուսերեն երգը, որը նվիրել էին ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին սիրով կատարվեց վերջինիս կողմից <Նոր ալիք> երգի մրցույթում
-  Մի քանի մենահամերգներ եվրոպական քաղաքներում, այդ թվում` Լիոնում:
 Այս և այլ նորությունների մասին մեզ արդեն իսկ տեղեկացվել է. կկարդաք մեր սեպտեմբերի համարում, այնպես որ սպասենք մեր նոր համարին Սիրուշոյի նորությունների մասին առավել ընդգրկուն կարդալու համար:

 Այն որ շատերը մինչ երգչուհու ամուսնությունը չարախոսում էին, թե նա լքելու է երգարվեստը, ամեն անգամ հերքվում է փաստերով, իր իսկ գործունեությամբ, ինչի համար ես շատ ուրախ եմ:

No comments:

Post a Comment