Friday, September 9, 2011

Վարդուհի Վարդանյան “Ինչքան Թութուշի երգերը հնչեն, նա ապրելու է”




Ռուբենը համոզված է` շուտով կկարողանա դաշնամուրի վրա նվագել մայրիկի երգերը. երաժշտական դպրոց է հաճախում: Սեպտեմբերի 8-ը 13-ամյա տղայի համար կարեւոր ու պատասխանատու օր էր. կայացել է Վարդուհի Վարդանյանի նոր ձայնասկավառակիշնորհանդեսը, իսկ CD-ները մակագրել է հենց Ռուբենը` երգչուհու որդին:“Ինչքան Թութուշի երգերը հնչեն, նա ապրելու է: Նա ապրում է իմ սրտում, շատերի սրտում”, – երեկ Անդրեն հուզմունքը չէր կարողանում թաքցնել: Վարդուհի Վարդանյանը, երգչի խոսքերով, իր համար քրոջ պես է եղել. “Նրան երկրպագել եմ որպես երգչուհի: Երբ Ստեփանակերտում համերգ էր տալիս, կանգնած էի ծափահարում եւ գոռում էի, իսկապես շատ-շատ էի սիրում: Ծանոթությունից հետո նա իմ կյանքում դարձավ մեկը, ով միշտ կարողանում էր կիսել ուրախությունս, դժվար պահերիս էլ սատարել: Նա անփոխարինելի է ինձ համար, իր կորստից հետո կյանքումս մնացած բացը լցնել չի լինում, այդպես էլ դատարկ է մինչ օրս”:


No comments:

Post a Comment