Thursday, October 20, 2011

Երկրպագում են Սիրուշոյին




















«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Եվրատեսիլ-2012-Սիրուշո» էջը բավականին մեծ ակտիվությամբ քարոզչություն է իրականացնում մյուս տարի հեղինակավոր երգի մրցույթում Սիրուշոյի մասնակցության օգտին: Այն «like» են արել 626 օգտատերեր: Այս էջը հիմնականում նախատեսված է Սիրուշոյի երկրպագուների համար, որոնք ցանկանում են, որ հենց նա ներկայացնի Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթում: Ի դեպ, http://www.armenianpulse.com կայքում քվեարկություն է ընթանում՝ պարզելու, թե քաղաքացիները որ կատարողին են ցանկանում տեսնել երգի մրցույթում: Թեեւ Սիրուշոյի երկրպագուներն ակտիվ քարոզչություն են իրականացնում, այնուամենայնիվ, այս կայքի այցելուների կարծիքով` Հայաստանը ներկայացնելու համար ամենաարժանի թեկնածուն Անդրեն է, որն ստացել է 700 ձայն:
Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է` 600 ձայնով: Նշենք, որ Հայաստանում այդպես էլ չեն հաշտվում այն մտքի հետ, որ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է: Տարիներ շարունակ մենք ոչ թե երգ ենք ընտրել եվրոպացիներին ներկայացնելու համար, այլ երգիչ/երգչուհի, ինչի պատճառով էլ հաճախ լարվածություն է առաջանում հայկական շոու-բիզնեսում:
Սիրուշոյի երկրպագուները, որպես «Եվրատեսիլ-2012»-ին երգչուհու մասնակցության օգտին խոսող լուրջ փաստարկ, հիշեցնում են, որ նա Հայաստանի միակ ներկայացուցիչն է եղել, որին հաջողվել է տեղ զբաղեցնել լավագույն հնգյակում: Ճիշտ է, այդ ժամանակ քիչ չէին խոսակցությունները, որ նա այդ հաջողությանը հասավ, քանի որ Քոչարյանի ապագա հարսն էր, այնուամենայնիվ, «Քելե»-ն միակ եվրատեսիլյան երգն է, որը երիտասարդության շրջանում սիրված է մինչ օրս:
Ի դեպ, «Եվրատեսիլ-2012-Սիրուշո» ֆեյսբուքյան էջում քննարկվում է ոչ միայն Սիրուշոյի մասնակցության հարցը, այլեւ զետեղվում են նրա մասին տարբեր տեղեկություններ, լուսանկարներ եւ տեսահոլովակներ: hraparak.am

1 comment:

  1. inchpes haskaca nyutum nshvox ej@ facebookyan artyom Karapetyani ejn e iroq bravo artyom

    ReplyDelete