Friday, January 18, 2013

Սիրուշոի «ՊռեԳոմեշ» երգն ու տեսահոլովակը ընդամենը 1 ամսվա կյանք ունի, սակայն արդեն հասցրել է գրանցել 650 հազարից ավել դիտում YouTube-ում: Երգը սիրվել է ոչ միայն հայ երկրպագուների կողմից, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երկրպագուների կողմից: Դրա մասին վկայում են երգչուհու Twitter-ի էջի հազարավոր հաղորդագրությունները, որոնցում երկրպագուները արտահայտում են իրենց հիացմունքը երգի և տեսահոլովակի մասին, ինչպես նաև հույս են հայտնում, որ այս տարի Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի հենց Սիրուշոն: (ես չեմ ուզում`Ann Gulanyan :)))Երկրպագուները վստահ են, որ այդ դեպքում միանշանակ Հայաստանը կդառնա Եվրատեսիլ 2013-ի հաղթողը: Այս մասին Սիրուշոն, սակայն, դեռ լռում է: Հանրային հեռուսատեսությունը ևս ոչ մի մեկնաբանություն չի անում այն մասին, թե ում կընտրի Եվրատեսիլին մասնակցելու համար: Այնուամենայնիվ, Սիրուշոն ամենաքննարկվող թեքնածուներից մեկն է, և երգչուհու երկրպագուներն ամբողջ աշխարհում անթիվ են և վստահ կարող ենք լինել, որ հաղթանակը կլին Հայաստանինը, եթե հենց Սիրուշոն ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2013-ում:


No comments:

Post a Comment