Tuesday, January 14, 2014

Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա: Հպարտությամբ հայտնում ենք, որ այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է մեր հայրենակցուհին՝ Սիրուշոն, որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը: Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝ Լավագույն երգչուհի Լավագույն երգ (PreGomesh) Լավագույն տեսահոլովակ (PreGomesh) Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է: Բնականաբար ակտիվորեն սկսում ենք քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում:

No comments:

Post a Comment