Friday, November 25, 2011

Սիրուշոն, Սյուզանն ու այլ շատ հայտնիներ` արտիստի հոբելյանական երեկոյին :))


ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն երեկ էր` նոյեմբերի 24-ին` Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Հյուրերի թվում են եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ, Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Պողոսյանը, Արամոն եւ Էմման, Արմեն Ամիրյանը, Հրաչ Քեշիշյանը,  Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը, Լիլուն եւ Խորեն Լեւոնյանը, Գայանե Ասլամազյանը, Անդրեն, Ալլա Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, այլ շատ հայտնիներ:
Երեկոյի բացումը կատարել է թատերագետ Լեւոն Մութաֆյանը. “Պետք է շնորհավորեմ դեռեւս վաստակավոր արտիստին, բայց հույս ունեմ, որ շուտով նրա մրցանակներին կգումարվի եւս մեկը. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր կդառնա այս եվրոպական, արիստոկրատ նկարագրով վեհ մարդը, դերասանը, ով արվեստում մշտապես հնի հետ կռվելու ու նորը հաստատելու վստահությամբ է եկել այս թատրոն: Կրկեսում սկսելով իր բեմական գործունեությունը` նա, Ենգիբարյանի հմայքն իր սրտում, եկավ աշխատելու նրա եղբոր` Հրաչյա Ղափլանյանի մոտ”:
Հրաչյա Հարությունյանը երեկոյի ողջ ընթացքում փորձել է կանգնած մնալ բեմում` չնայած ընկերների`  հոբելյարի համար նախատեսված աթոռին նստելու խնդրանքին:



“Հիմա ավելի անհանգիստ եմ, քան իմ ելույթների ժամանակ: Հայրս մեծ մարդ է ինձ համար, ամեն օր սովորում եմ իրենից: Շատ փոքր հասակից նա խոսում է ինձ հետ, հայրս իմ ամենալավ խորհրդատուն է, նրա խորհուրդները միշտ ճիշտ են լինում:)”,-ասել է Սիրուշոն ու հավելել, որ վաղուց երեքով նույն բեմի վրա չեն եղել:

No comments:

Post a Comment