Tuesday, January 31, 2012
Sunday, January 22, 2012
Saturday, January 21, 2012
Friday, January 20, 2012
Սիրուշոյին «Եվրատեսիլ 2012»-ում ցանկանում են տեսնել երկրպագուները
«Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանի մասնակցության մասին հունվարի 17–ին հայտնի դառնալուց հետո ակտիվորեն սկսեցին շրջանառվել հնարավոր մասնակիցների մասին լուրերը: Հայաստանը 2008 թ-ին «Եվրատեսիլ»-ում ներկայացրած երգչուհի Սիրուշոյի հնարավոր մասնակցության մասին լուրը նույնպես անմասն չմնաց վիրտուալ տիրույթից` հանրության լայն զանգվածների խոսակցության թեմայից:
«Սիրուշոն այս ընթացքում բազմաթիվ նամակներ, արձագանքներ է ստանում թե Հայաստանից, թե արտասահմանի իր երկրպագուներից»,- հայտնեց Սիրուշոյի PR մենեջեր Արեւիկ Ուդումյանը: Նրա խոսքով` երգչուհու երկրպագուների կողմից արձագանքն իսկապես բուռն էր:
Սակայն Ուդումյանն ընդգծեց, որ «Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցին, եւ վերջինիս ընտրելու ձեւաչափի վերջնական որոշումը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերությանը, որը, ինչպես հայտնի է, առաջիկայում հանդես կգա մրցույթում Հայաստանի մասնացության մանրամասների վերաբերյալ հատուկ հայտարարությամբ:
Ավելի վաղ ` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին անդրադառնալիս երգչուհին չէր բացառել իր մասնակցությունը' մեջբերելով «Երբեք մի' ասա երբեք» արտահայտությունը եւ առաջարկելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին չքաղաքականացնել մրցույթը, այլ վերաբերել վերջինիս ինչպես երաժշտական մեծ տոնի, արտիստին առաջիկա ստեղծագործական համագործակցության հեռանկարներ ստեղծելու լավ հնարավորության:
Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2008» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթում` «Քելե, քելե» երգով: Մրցույթում նա ստացել է ամենաշատ 12 միավորները: Երգչուհին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` 199 միավորով:
Thursday, January 19, 2012
Sirushon Evratesil 2012-um
են որպեսզի Սիորշոն ներկայացնի Հայաստանը եվրատեսիլ 2012-ում, որը իդեպ տեղի է ունենալու Բաքվում և որին Հայաստանի մասնակցությունը դեռ վերջնական որոշված չէ:
Մենք բոլորս շատ ենք ցանկանում որ Սիրուշոն մեկնի Բաքու և Ադրբեջանում ներկայացնի մեր հայ երգը իր անզուգական կատարմամբ: Եթե դու էլ ես ցանկանում Սիրուշոյին տեսնել Բաքվի եվրատեսիլյան բեմում ապա միացիր մեզ http://www.facebook.com/SirushoEurovision -ում եվ տուր քո like-ն Սիրուշոյի համար. նշեմ որ էջի հեղինակը Սիրուշոյի մեծ երկրպագուներից մեկն է` Արտյոմ Կարապետյանը ,որին ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իր այդ մեծ աշխատանքի համար:
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ...
Monday, January 16, 2012
Sunday, January 15, 2012
Thursday, January 12, 2012
Համացանցում հայտնվել է Սիրուշոյի տեսահոլովակի թուրքական նմանակը
“Ֆեյսբուքյան” այս քննարկումներին մասնակցող որոշ օգտատերեր էլ որոշակի նմանություններ են տեսնում վերոնշյալ տեսահոլովակում Սիրուշոյի կերպարի եւ արտասահմանյան մի քանի երգիչների կերպարների միջեւ:
Թեմայի շուրջ զրուցել է Սիրուշոյի հետ, որը հիմա գտնվում է արտասահմանում: Ներկայացնում ենք երգչուհու` “կրկնօրինակելու” հետ կապված մեկնաբանությունները:
Նշենք, որ երկրպագուների կողմից սիրված “I Like It”-ի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ժոռ Մելոյանը: Մոտ երկու ամսում “I Like It”-ը Սիրուշոյի “Youtube”-ի էջում գրանցել է 585 668 դիտում, ինչը բավական բարձր ցուցանիշ է հայկական շոու-բիզնեսի պարագայում:
“Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ կարեւորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, եւ կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետեւում ես այդ տենդենցներին: Դա իմ գործի մասն է կազմում, որովհետեւ ես եմ զբաղվում իմ հագուստով, տեսահոլովակներով եւ այլ շատ բաներով: Մերի Ստեփանյանն էլ այս դեպքում օգնել է իրականացնել իմ մտքերը: Ինձ հետ կապված ամեն ինչ, որ տեսնում եք, իմ մտքերն են”,- ասել է Սիրուշոն:
Իսկ տեսահոլովակների նմանության հարցին երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ: Օրինակ, Բեյոնսեն մի բան անում է, հետո նույնը տեսնում ենք Ռիհաննայի դեպքում, բայց դա չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է: Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է”:
“Երբ մեր տեսահոլովակը մոնտաժային փուլում էր, նկարներն էլ գցված էին ինտերնետում, Բեյոնսեն նորը թողարկեց, որտեղ նմանատիպ գլխարկ է կրում: Ուղղակի արտասահմանում բոլորն այլ տեմպերով են աշխատում, շատ ավելի կարճ ժամանակահատվածում են թողարկում: Ես համոզված եմ նաեւ, որ եթե փնտրեք, էլի հարյուրավոր տեսահոլովակներ կգտնեք օդանավի վրա, առջեւում, ետեւում նկարահանված: Հետաքրքիր է` ո՞ւմ էր հետաքրքիր թուրքական տեսահոլովակներ դիտել, անհասկանալի է”,- հավելել է Սիրուշոն:
Սիրուշոն ասել է` շուտով Հայաստան կվերադառնա ու կսկսի իրականացնել իր նոր մտահղացումները. “Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չեն կասկածում իմ աշխատանքին, ովքեր չեն կորցնում իրենց սթափությունը”:
Sunday, January 8, 2012
Friday, January 6, 2012
Thursday, January 5, 2012
Monday, January 2, 2012
Subscribe to:
Posts (Atom)