“Ֆեյսբուքյան” այս քննարկումներին մասնակցող որոշ օգտատերեր էլ որոշակի նմանություններ են տեսնում վերոնշյալ տեսահոլովակում Սիրուշոյի կերպարի եւ արտասահմանյան մի քանի երգիչների կերպարների միջեւ:
Թեմայի շուրջ զրուցել է Սիրուշոյի հետ, որը հիմա գտնվում է արտասահմանում: Ներկայացնում ենք երգչուհու` “կրկնօրինակելու” հետ կապված մեկնաբանությունները:
Նշենք, որ երկրպագուների կողմից սիրված “I Like It”-ի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ժոռ Մելոյանը: Մոտ երկու ամսում “I Like It”-ը Սիրուշոյի “Youtube”-ի էջում գրանցել է 585 668 դիտում, ինչը բավական բարձր ցուցանիշ է հայկական շոու-բիզնեսի պարագայում:
“Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ կարեւորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, եւ կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետեւում ես այդ տենդենցներին: Դա իմ գործի մասն է կազմում, որովհետեւ ես եմ զբաղվում իմ հագուստով, տեսահոլովակներով եւ այլ շատ բաներով: Մերի Ստեփանյանն էլ այս դեպքում օգնել է իրականացնել իմ մտքերը: Ինձ հետ կապված ամեն ինչ, որ տեսնում եք, իմ մտքերն են”,- ասել է Սիրուշոն:
Իսկ տեսահոլովակների նմանության հարցին երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ: Օրինակ, Բեյոնսեն մի բան անում է, հետո նույնը տեսնում ենք Ռիհաննայի դեպքում, բայց դա չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է: Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է”:
“Երբ մեր տեսահոլովակը մոնտաժային փուլում էր, նկարներն էլ գցված էին ինտերնետում, Բեյոնսեն նորը թողարկեց, որտեղ նմանատիպ գլխարկ է կրում: Ուղղակի արտասահմանում բոլորն այլ տեմպերով են աշխատում, շատ ավելի կարճ ժամանակահատվածում են թողարկում: Ես համոզված եմ նաեւ, որ եթե փնտրեք, էլի հարյուրավոր տեսահոլովակներ կգտնեք օդանավի վրա, առջեւում, ետեւում նկարահանված: Հետաքրքիր է` ո՞ւմ էր հետաքրքիր թուրքական տեսահոլովակներ դիտել, անհասկանալի է”,- հավելել է Սիրուշոն:
Սիրուշոն ասել է` շուտով Հայաստան կվերադառնա ու կսկսի իրականացնել իր նոր մտահղացումները. “Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չեն կասկածում իմ աշխատանքին, ովքեր չեն կորցնում իրենց սթափությունը”:
Es chem haskanum es Hayer@ partadir petqa mi ban odic mogonen vor asen u bambasen?? himi inch vor es turq ergchuhin erguma es inqnatiri tevi vra isk mer Sireli Sirushon uni klip Airoportum uremn nmanakuma?? tox mihat mtnen youtube u gtnen mihat clip vortex vor nmanutyun CHKA ! vstah karam asem CHI karox Gtnel!
ReplyDeletelriv hamadzayn em uxaki joxovurd@ parapa mnacel
ReplyDelete