Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել, որի մասին NEWS.am STYLE - ին պատմել է երգչուհու դիմահարդար Ագա Քանքանյանը։ Ըստ նրա, տեսահոլովակը բացառիկ է, քանի որ Սիրուշոն ինքը նույնպես բացառիկ է իր իմիջով եւ աշատանքի ոճով։ Թե ի՞նչպիսին է եղել դիմահարդարումը, Ագան չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ այն ևս առանձնահատուկ է ստացվել, քանի որ տեսահոլովակում ներկայացված է մի քանի կերպար,
որոնք ինքը չակերտներից չի հանի՝ հանդիսատեսին հետաքրքրության մեջ պահելու համար։
Ինչ վերաբերում է Սիրուշոյի հետ աշխատելուն, ապա դիմահարդարը մեծ հաճույք է ստանում դրանից. այն լուրջ ստեղծագործական աշխատանք է դառնում։ Ագան համարում է, որ Սիրուշոն բոլորից հինգ քայլ առաջ է մտածում եւ չի ընդօրինակում ոչ մեկին։
Ագա Քանքանյանը հավելեց, որ տեսահոլովակն ամենայն հավանականությամբ եթերում կլինի դեկտեմբերին։
Ռուսաստանում Ազգային միասնության տոնի նախօրեին` նոյեմբերի 3-ին, Մոսկվայի “Լուժնիկի” ստադիոնում տեղի կունենա բազմազգ ֆորում եւ տոնական մեծ համերգ, որի շրջանակում հանդես կգան ռուսաստանյան էստրադայի արտիստները եւ ոչ միայն:): Ելույթ են ունենալու Սիրուշոն, Եվա Ռիվասը, Զառան, Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Սերովը, “Լյուբե” խումբը, Վալերի Մելաձեն, Դիմա Բիլանը, Դմիտրի Կոլդունը, Դաթոն, Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսոն ու այլք: Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունը, Ռուսաստանի երիտասարդական եւ մանկական միավորումների ազգային խորհուրդը, Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսն ու այլ միություններ: Միջոցառմանը հրավիրված են 100 հազարից ավելի հյուրեր:
Սիրուշոյի և Վարդուհի Վարդանյանի մասին մտերմության մասին բազմիցս է խոսվել: Սակայն վաղամեռիկ երգչուհու ծննդյան կապակցությամբ խնդրեցինք Սիրուշոյին պատմել ամենամտերիմ ընկերուհու` Վարդուհու ամենատպավորիչ ծննդյան տոնի մասին: Սիրուշոն սկզբում մերժեց մեր խնդրանքը` ասելով, որ իր համար դա շատ ցավոտ ու անձնական թեմա է, որին անդրադառնալ չի ցանկանում:
Սակայն, երբ երգչուհուն ասացինք, որ Վարդուհու հիշատակը վառ և
կենդանի պահելու համար ենք ցանկանում այս անդրադարձն անել, Սիրուշոն մեզ պատասխանեց հետևայլը, որը ներկայացնում ենք առանց կրճատման:
«Ես այս թեմայի շուրջ չեմ խոսում, որովհետև այն շատ անձնական և խորն է, սակայն «Ե±ս Yes!» ամսագրին չէի ցանկանա մերժել, քանի որ ես և Վարդուհին միասին վերջին հարցազրույցը տվել ենք հենց ձեր ամսագրին` դեպքից մի քանի օր առաջ: Հենց այդ օրերին այն լույս տեսավ: Նյութը պատմում էր իմ և Վարդուհու մտերմության մասին, որը պարզապես ընկերություն չէր. դա մի ուրիշ կապվածություն էր: Իմ կյանքի միակ հարցազրույցն էր, որի ամբողջ ընթացքում լրագրողի հետ ծիծաղել ենք, քանի որ պատմում էի իմ և Վարդուհու արկածների մասին, որոնք մեզնից անբաժան էին, հյուրախաղերի, համերգների և մեր առօրյայի մասին, որը միշտ լցված էր կատակներով և ծիծաղով: Ի դեպ, մեզ առանձին-առանձին էին կանչել հարցազրույցի, որպեսզի մեկս մյուսի պատասխանները չիմանանք:
Այդ ցավալի դեպքից հետո մի քանի օր էր անցել, երբ մի տեղ նկատեցի ամսագիրը, ուժերս հավաքելով սկսեցի կարդալ նյութը տարբեր պատմություններ էինք պատմել` հետաքրքիր և ծիծաղաշարժ: Մի բան կար, որ իրարից անկախ երկուսս էլ նույնն էիք ասել. «Այնքան հարազատ ենք, որ կարծես ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱԺԱՆԻ»: Այդպես ծնվեց իմ երգը կամ աղոթքը, որովհետև ինձ համար այն ավելին է, քան երգը: Այդ երգի հետ կապված ամեն ինչ շատ իրական է: Տեսահոլովակում ինձ վրա կան ծածանվող կտորներ և ամբողջ ընթացքում կա սլացող մի մեքենա: Տեսահոլովակի վերջում այդ կտորներից մեկն ինձնից պոկվում և գնում է այդ մեքենայի հետ… Նա իսկապես իմ հոգուց մի մեծ «կտոր» տարավ իր հետ»:
Սիրված երգչուհի Սիրուշոյի նկատմամբ երկրպագուների և առհասարակ հասարակության ուշադրությունը միշտ մեծ է եղել: Որքան սիրել են նրա երգերը, կատարումները, այդքան էլ բամբասանքներ են հյուսվել նրա անվան շուրջ: Ճանաչված մարդ լինելով հանդերձ` չի՞ խանգարում արդյոք նրան հասարակության կողմից այդչափ ուշադրությունը:
«Փորձում եմ այդ ուշադրության գերին չդառնալ: Շատ ուրախանում եմ, որ իմ կողմից արված քայլերը այդքան մեծ արձագանք են ունենում, բայց փորձում եմ դրանցից կախվածություն չունենալ ու ոչինչ չանել հատուկ ուշադրություն գրավելու համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Սիրուշոն:
Անդրադառնալով իր մասին տարածվող բամբասանքներին, Սիրուշոն ասել է. «Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին:
Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին»: 168.am