Friday, December 2, 2011

“Բաքվում կայանալիք մրցույթին պետք է մասնակցել”


Եվրատեսիլյանպատմության մեջ մինչ օրս Հայաստանի համար լավագույն արդյունք գրանցած Սիրուշոն, որը 2008-ին իրՔելե-քելեերգով զբաղեցրել էր մրցույթի 4-րդ հորիզոնականը, լինելու էՄանկական Եվրատեսիլ 2011”-ի հատուկ հյուրերից մեկը:
Համաեվրոպական մրցույթի ժամանակ երգչուհին կներկայացնիՔելե-քելե”-ի վերամշակված տարբերակը, որի ընթացքում Սիրուշոյի հետ բեմում կլինի պարային մեծ խումբ: “Ելույթներիցս առաջ հաճախ եմ զրուցում հորս հետ: Այս անգամ նա ինձ հիշեցրեց, որ երազում էի բեմում տեսնել բերդ պարը”,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է Սիրուշոն ու հավելել, որ հայկական պարի հետ միքսված են նաեւ ժամանակակից պարային հատվածներ:  BRAVO.am-ը հետեւել է Սիրուշոյի փորձերին, որի ընթացքում արված լուսանկարները եւս ներկայացնում ենք:
Այն, ինչ օրեր առաջ ուզում էի տեսնել իմ ելույթի ժամանակ, երեկ հասկացա, որ արդեն իրականացել է”,-ասել է երգչուհին ու հավելել, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում. “Կարեւորն այս երաժշտական մեծ տոնն է, հիանալի առիթն ու այդքան գեղեցիկ երեխաները: Եկեք փորձենք  ուրախանալ դրանով եւ չփնտրենք խնդիրներ ու թերություններ: Եթե թերություններ փնտրենք, հաստատ ամեն տեղ էլ կգտնենք:
Խոսելով փոքրիկ երգիչների մասին` Սիրուշոն  նշել է, որ բոլորն էլ շատ լավն են. “Մենք պետք է բարձր ծափահարենք եւ ոգեւորենք բոլորին, այստեղ կարեւորը միասնությունն էԱյն էլ երեխաների դեպքում մենք ապացուցելու խնդիրը հաստատ չունենք:
Պատասխանելով օտարերկրացի լրագրողների հարցերին` Սիրուշոն չի բացառել, որ հետագայումԵվրատեսիլ”-ի շրջանակներում կներկայանա որպես կոմպոզիտոր. “Նման առաջարկներ ունեցել եմ: Անցած տարի առաջարկ էի ստացել Շվեդիայից, բայց ինչ-ինչ պատճառներով չգրեցի երգի խոսքերը: Հետագայում դա եւս չի բացառվում, քանի որ հնարավորություն կունենամ եւս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, թեկուզ այն կատարվի օտար ներկայացուցչի կողմից:

No comments:

Post a Comment