Wednesday, December 14, 2011

Սիրուշոն, Շուշան Պետրոսյանը և Ռոլանդը VAN MUSIC AWARDS 2011-Ում







Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ռադիո Վանը` ամենագործուն հայակական ռադիոկայանն ամփոփեց անցնող երաժշտական տարին` հանձնելով մրցանակներ լավագույններին: Ինչու ամենագործունյա, քանզի այժմ, չհետևելով հայկական ռադիոոլորտին, ես այդքան էլ տեղյակ չեմ այս ոլորտում ինչ է կատարվում, սակայն Ռադիո Վանի հետ կապվաց անընդհատ լուրեր և շարժ կա: Անկեղծ ասեմ, ես կարծում եմ ռադոաշխարհն իր ակտուալությունը թողել է նախորդ դարում, բայց այդպես հավանաբար միայն ես եմ մտածքում, քանի որ երբեք չեմ լսում ռադիո և չեմ դիտում հեռուստացույց: Մի խոսքով, այսօր աշխատանքից հետո ես զանգահարեցի ընկերոջս, Նորոյին և առաջարկեցի 3 ժամ ունկընդրել հայկական երաժշտություն: Նորոն այդ առաջարկից էյֆորիայի մեջ չընկավ, բայց ես նրան կաշառեցի համերգից հետո Պիցցա ուտելով ու նա համաձայնվեց…Ավելի ուշ մեզ միացավ Գոռ Էլչյանը, ով և այս նրբաճաշակ ֆոտոների հեղինակն է:Օրվա աստղերից էր Սիրուշոն, ով ստացավ մրցանակ իր վերջին` I Like It հիթի համար

No comments:

Post a Comment