Ովքե՞ր են ջերմացրել
Սիրուշոյին, Սյուզանին, Անդրեին
եւ Զառային:)
Երեւանի թիվ 194 դպրոցում օրերս
տեղի ունեցած հանդեսին մասնակցել են Երեւանի բոլոր համայնքների մանկապարտեզները` Սյուզան Մարգարյանի “Նոր տարի” ձայնասկավառակի երգերի հիման վրա ներկայացնելով բեմականացումներ:
Հանդեսի սկզբում ներկաներին հյուրընկալվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հետո նաեւ որպես ժյուրիի անդամներ երեխաներին հյուր են եկել Սյուզան Մարգարյանը, Անդրեն, Զարուհի Բաբայանը եւ Սիրուշոն:
Հանդեսի սկզբում ներկաներին հյուրընկալվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հետո նաեւ որպես ժյուրիի անդամներ երեխաներին հյուր են եկել Սյուզան Մարգարյանը, Անդրեն, Զարուհի Բաբայանը եւ Սիրուշոն:
Sirushon ev Syuzan Margaryan@ |
Ամանորյա հանդեսին հաղթողներ ու պարտվողներ չկային, ժյուրին էլ այն կարծիքին էր, որ երեխաների միջեւ
մրցակցությունն ավելորդ է: “Բոլորն այնքան լավն
են, որ հնարավոր չէ առանձնացնել”, - նշել է Սյուզան Մարգարյանը, իսկ Սիրուշոն հետեւյալն է նշել. “Ավելի լուրջ
համերգներին այսպես
չեն պատրաստվում, ինչպես
երեխաներն էին պատրաստվել իրենց
ելույթին”:
“Երբ երգ ես գրում ինքդ քեզ համար այլ է, երբ այն հնչում է ուրիշների՝ հատկապես երեխաների շուրթերից, ջերմ զգացողություն է: Երբեք չես կարող կռահել՝ որ երգը կսիրվի: Ուրախ եմ, որ երեխաները սիրել են այս երգերը: Իսկապես տոն է բոլորիս համար, երբ մենք նստած ենք, երեխաները երգում են: Կարծում եմ, եթե նրանց կողմից հետաքրքրություն չլիներ, չէին սովորի”, - ասել է Սիրուշոն:
No comments:
Post a Comment